fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ինչպե՞ս են խմում թեյը տարբեր երկրներում

H. A.

01.02.2017

Թեյն ունի յուրահատուկ նշանակություն մարդու օրգանիզմի համար՝  այն կարող է  բուժել և հանգստացնել ամբողջ օրգանիզմը: Եթե թեյը խմում եք միայնակ, այն հանգստացնում է, թարմացնում միտքը և օգնում մոռանալ մանր խնդիրների մասին, եթե ընկերական շրջապատում եք թեյ խմում, այս դեպքում թեյը փոխանցում է դրական լիցքեր և մեծ քանակությամբ էներգի, ստեղծվում է ավելի ուրախ և ընկերական հանդիպում:
Թվում է, հասարակ մի բան է թեյ խմելը, սակայն այս գործընթացն ունի իր սովորույթները, որոնք տարբեր են ամեն երկրում:

Կներկայացնենք,  թե ինչպես են խմում թեյը տարբեր երկրներում:

Հունաստան

Հունաստանում չեն օգտագործում սև թեյ: Այս երկրում շատ հայտնի է խոտաբույսերի թուրմը: Տեղի ժողովուրդը վստահ է, որ իրենց պատրաստած թուրմերն օգտակար են առողջությանը: Այս թեյերն ունեն մեծ պահանջարկ նաև տուրիստների համար:
Թեյ Ռենա, tea Rena

Հոնկոնգ

Հոնկոնգում խմում են սառը թեյը խտացրած կաթի հետ, որի մեջ լցնում են նաև սառույցի կտորներ:

Պակիստան

Մասալա – այսպես է կոչվում այն խմիչքը որը տարածված է պակիստանում: Մասալան պատրաստում են թեյի նման՝ խոտաբույսերի, համեմունքների խառնուրդով և ավելացնում են կաթ: Այս խմիչքն ունի պատրաստման մի քանի տարբերակ: Հիմնական տարբերությունն ընտրված խոտաբույսերն են:
Թեյ Ռենա, tea Rena

Ճապոնիա

Ճապոնիայում հայտնի Մատչան պատրաստում են կանաչ թեյի տերևներով: Նախ մանրացնում են տերևները և ավելացնոմ ջուր: Թեյի այս տեսակն ունի իր առանձնահատուկ տեղը ճապոնական թեյախմության արարողության ժամանակ:

Մեծ բրիտանիա

Սև թեյ կաթով, հավանաբար բոլորի մոտ էլ առաջին տպավորությունը սա է լինում, երբ լսում ենք բրիտանական թեյի մասին: Բրիտանացիները, իսկապես, շատ են սիրում թեյի մեջ ավելացնել կաթ , որպեսզի այն դառնա ավելի նուրբ գույնի և համի:

Մարոկկո

Մարոկոյի բնակիչնրը խմում են թեյ ամենժամ և ամենտեղ: Հիմնականում պատրաստում են կանաչ թեյի և  նանայի տերևներով: Թեյի մեջ ավելացնոմ են նաև կիտրոնի կտորներ:

ԱՄՆ

Ամերիկայում տարածված է խմել սև թեյ լիմոնով: Ավելի նուրբ համ ստանալու համար ավելացնում են նաև գազավորված ջուր:

Միացյալ Նահանգները համարվում են սառը թեյի և փոքր տոպրակներով թեյի հայրենիք:
Բանն այն է, որ այս երկու նորություններն էլ ունեն իրենց առաջացման հետաքրքիր պատմությունը: Թեյերի խանութի վաճառողը, հաճախորդներին գրավելու համար, որոշում է բաժանել թեյի տեսակներ փոքր քանակությամբ: Նա զգուշությամբ փաթեթավորում է թեյի համապատասխան քանակը թղթե բարակ տոպրակների մեջ: Սակայն որոշ ժամանակ անց նկատում է, որ հաճախորդները թեյի տուփերն դնում են ջրի մեջ, առանց բացելու: Որոշում է ստեծել ավելի հարմար տուփեր, որոնք կլինեն ավելի բարակ և ամուր փակված:
Արդյունքում մինչ օրս այդ պարզագույն որոշումը օգտագործում ենք մեր առօրյայում:

Նմանատիպ դեպք պատահել է նաև առը թեյի հետ: Թեյ արտադրող կազմակերպության տնօրեններից մեկը որոշում է երեկույթի ժամանակ հյուրասիրել բոլորին պատրաստած թեյ: Պատրաստվում է մեծ քանակությամբ թեյ, սակայն լինում է շոգ օր և թեյը չի ունենում դրական արձագանք: Որպեսզի տնօրենի ներդրումը զուր չանցնի,  որոշում են թեյի մեջ ավելացնել սառույցի կտորներ: Սա, քանի որ զովացնող ըմպելիք է դառնում, շատ արագ  տարածվում է և բոլորն ուզում են փերձել: Հետագայում ամռան շոգ օրերին բոլորը սկսում են օգտագործել սառը թեյ:

Թաիլանդ

Թաիլանդում թեյը մատուցում են մեծ բաժակով, որի մեջ լցնում են սառցե շատ  կտորներ: Թունդ կարմիր թեյին խառնւմ են զանազան համեմունքներ կամ խոտաբույսեր և ավելացնում են կաթ, սերուցք կամ խտացրած կաթ: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս թեյը ոչ միայն զովացնում է շոգ եղանակին, այլ նաև հագեցնոմ է մարդու ծարավը:

Թեյ Ռենա, tea Rena

Ֆրանսիա

ֆրանսիացիներն ավելի շատ սուրճի կողմնակից են, իսկ թեյն այդքան էլ հայտնի չէ: Սակայն ունեն թեյի պատրաստման իրենց յուրահատուկ տարբերակը: Սև թեյին ավելացնում են նարնջի հյութ, կիտրոնի մանրեցված կեղև և շաքարավազ: Չի կարելի մոռանալ նաև կոնյակի մասին: Մեկ բաժակ թեյին ավելացնում են 4 թեյի գդալ կոնյակ:

Կարծում եմ կարելի է փորձել ցուրտ ձմռանը:

Հայաստան

Հայաստանում հիմնականում խմում են սև կամ բուսական թեյ: Հայկական դաշտերից և լեռներից հավաքած բույսերից պատրաստում են թեյի զանազան տեսակներ: Այս թեյերից  յուրաքանչյուրն ունի առողջության համար դրական նշանակություն:

Հաճելի թեյախմություն 😉
Մի մոռացեք, գրե՛ք Ձեր կարծիքը

Ձեզ կարող են հետաքրքրել հետևյալ թեմաները՝
Սուրճի պատրաստման եղանակները տարբեր երկրներում

10 Առողջ ընդմիջում

Թեյի մասին դիտեք նաև

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին