fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Տոլմա

H. A.

11.08.2017

Տոլման Հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է, այն գրեթե բոլոր տոնական սեղաններին ներկա է լինում:
Ներկայացնենք ավանդական կերակուրներից մեկը`տոլման: Ազգագրագետների և լեզվաբանների կարծիքով «Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի»  կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է խաղողի տերև. հավանաբար տոլման, սկզբնական շրջանին փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներով: Իսկ ամառային տոլման ենթադրաբար ավելի ուշ ենք սկսել եփել:

Dolma Rena, Տոլմա Ռենա , tolma Rena

Հնագիտական պեղումները հավաստում են, որ Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներում ամենակիրառականը եղել է ոչխարի միսը: Ապա հաջորդաբար գալիս են կովը, այծը, ձին և խոզը:

Կապված աշխարհագրական դիրքից, բնակլիմայական պայմաններից`մարդիկ սկսել են  պատրաստել տոլմայի մի քանի տեսակներ: Հայկական խոհանոցում առավել հայտնի են խաղողի տերևով տոլման, Էջմիածնի տոլման (կաղամբով և բանջարեղենով), պասուց տոլման, Երևանյան տոլման (նման է Էջմիածնի տոլմային, ավելացվում է սերկևիլ), Մշո տոլման` պատրաստված կտրտած մսով և բլղուրով:

Tolma Rena, տոլմա Ռենա

Բացառիկ է ‹‹փլըտուծը›› (փլած դոլման, սա դոլմայի բաղադրիչները մանրացնում են և միասին  են եփում :)։

Տարբեր է Տիգրանակերտի ‹‹փըթէ–փըլէ››–ն, սա  փաթաթված տոլմա է, որը մատուցելու ժամանակ  քանդում են, վրան ավելացնում են ձվածեղ և մածուն–սխտոր։ Տոլման ունի բազմազան տեսականի:

Dolma Rena, Տոլմա Ռենա

Հայաստանում  Ամեն տարի հուլիսի 11-ին Արմավիրի մարզում, Սարդարապատի հուշահամալիրում անցկացվում է տոլմայի փառատոն: փառատոնին ներկա են լինում Հայաստանի տարածքում գործող տարբեր ռեստորաններ և անհատ ներկայացուցիչներ: Տաղավարներում ներկայացվում է տոլմայի զանազան տեսականի: Ներկա գտնվող հյուրերը կարող են համտեսել հայկական կերակրատեսակը, ծանոթանան տվյալ տեսակի ստեղծման պամությանը և բաղադրատոմսերին:  Փառատոնի նպատակն է հայ ավանդական կերակրատեսակների ժողովրդականացումը:

Dolma Rena, Տոլմա Ռենա , tolma Rena

Նշենք նաև, որ արդեն հրատարակվել է «Հայկական տոլմայի բոլոր տարատեսակները» գիրքը, որում ներկայացվել է այդ ուտեստի 65-70 բաղադրատոմ:

 

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին