fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ի՞նչ ուտել երեկոյան

H. A.

01.02.2017

4 բան որոնք չունեն վատ ազդեցություն մեր օրգանիզմի համար
4 բան որոնք չունեն վատ ազդեցություն մեր օրգանիզմի համար, նույնիսկ եթե ուտենք երեկոյան կամ ուշ ժամի:
Եթե չեք կարողանում քնել սոված ժամանակ, ահա մի քանի խորհուրդ, թե որ սննդամթերքները կարող եք ուտել, որոնք չեն գիրացնում, օգտակար են մեր օրգանիզմի համար, նույնիսկ եթե ուտենք գիշերը և նպաստում են առողջ քնին:

  1. Վարսակի փաթիլներ (овсянка)
       Երևի թե դուք էլ սովոր եք ուտել վասակի փաթիլներ առավոտյան՝ նախաճաշին: Հարկավոր է փոխել այս սովորությունը: Բանն այնն է, որ այս սննդամթերքը համարվում է մելատոնինի՝ քնի հորմոնի, ամենամեծ աղբյուրներից մեկը: Չկա ավելի լավ բան, քան ուտել վարսակ քնից առաջ: Եփե’ք կաթի կամ ջրի գոլորշու վրա, ավելացրեք մի գդալ մեղր  և ուտելիքը կդառնա ավելի ամբոջական, բայց միևնույն ժամանակ կպարունակի քիչ քանակությամբ կալորիաներ: Սա ամենալավ տարբերակներից է, եթե ուզում եք, ինչ որ բան ուտել քնից առաջ:
  2. կեֆիր և սև հաղարջ
    Իզուր չէ, որ գրեթե բոլոր դիետաները կազմվում են այնպես, որ երեկոյան սննդակարգում ներառված լինի մեկ բաժակ կեֆիր: Կեֆիրը կաթնաթթվային սննդամթերք է և իր մեջ պարունակում է քիչ ածխաջրեր, որի շնորհիվ էլ հեշտ է մարսվում: Իր մեջ պարունակող բակտերիաները նպաստում են օրգաիզմի մաքրմանը: Այս ամենի շնորհիվ կարգավորվում է աղեստամոքսային տրակտի աշխատաքը: Կեֆիրի նման բաղադրություն ունի նաև յոգուրտը, որը նույնպես կարելի է ուշ ժամի ուտել:

    Սակայն, եթե հոգ եք տանում ձեր կազվածքի մասին, կարող եք ընտրել քիչ յուղայնություն պարունակող կաթնամթերքներ: Օրինակ 1% անոց յուղայնություն ունեցով կեֆիրը:  Եթե կեֆիրի մեջ ավելացնեք  հաղարջ կամ նռան հատիկներ, ապա ձեր խմիչքը կստանա հաճելի բույր և կդառնա ամենաուժեղ հակաօքսիդանտը:
  3. Բանան
     Բացի Մելանտոնինից և սերոտոնինից բանանը պարունակում է նաև մագնեզիումի իոններ, որոնք հանգստացնում են լարված մկանները: Ահա թե ինչու, գիշերը կերած բանանը գոչ ավերեթե նույնքան լավ հանգստացնող միջոց է, քան երիցուկով թեյը: Բանանը հարուստ է նաև ածխաջրերով, այդ իսկ պատճառով էլ օգնում է շուտ հաղթահարել սովը:

    Պետք է նշել նաև, որ բանանը միակ միրգն է, որը չի  շատացնում մարսողական հյութը, այնպես որ ձեր ախորժակը չի գրգռվի:
    Իտալացիները օգտագործում են բանանը որպես քնաբեր: Շատ տարածված են նաև  կոկտեյլներ, օրինակ ամենապարզերից մեկն է՝ բանանը հարում են բլենդերով, ավելացնում են 50գ կոնյակ և մի պտղունց դարչին: Սա խմում են քնից առաջ փոքր կումերով:
  4. Կաթնաշոռ:
    Կաթնաշոռը  համարվում է սննդային ամենալավ տարբերակներից մեկը, որը կարոլի է ուտել քնից առաջ, ուշ ժամին: Պարունակում է քիչ ածխաջրեր և շատ սպիտակուց: Խորհուրդ է տրվում ուտել 100-150գրամ կաթնաշոռ, քանի որ հենց այս քանակությամբ սպիտակուց կարող է յուրացնել մեր օրգանիզմը:

    Առողջ քուն 🙂
    Բարի գիշեր

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները՝

Ինչպես են խմում թեյը տարբեր երկրներում

10 Առողջ ընդմիջում

Թաբուլե

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին