fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ուտելիքների առաջացման հետաքրքիր պատմություններ

H. A.

23.03.2017

Երբևէ մտածել եք, որտեղի՞ց են առաջացել մեր առօրյա ուտելիքների անվանումները: Մենք հաճախ հարցնում ենք ուտելիքի բաղադրատոմսը, բայց ոչ անվան առաջացումը, կամ թե ով է հնարել այդ ուտելիքը:
Այսօր կներկայացնենք մի քանի հետաքրքիր մանրամասնություններ ուտելիքների անվանումների առաջացման մասին:

Աղցան «Վինեգրետ»
Հետաքրքիր պատմություն ունի «Վինեգրետ» աղցանը: Ասում են, որ Ալեքսանդր I-ի ժամանակ, թագավորական խոհարարների հետ աշխատում էր նաև ֆրանսիացի Անտան Կարեմը: Մի անգամ, տեսնելով որ ռուս խոհարարները բազուկի, կարտոֆիլի, գազարի և թթու վարունգի խառնուրդին ավելացնում են քացախ, զարմացած հարցրեց «Vinaigre»?, (որը թարգմանաբար նշանակում է քացախ): Ռուս խոհարարները մտածեցին, թե ֆրանսիացին առաջարկում է աղցանի անվանումը և գլխով հավանության  տվեցին, որից հետո աղցանը սկսեցին անվանել վինեգրետ:

Պելմենի
Մեզ հայտնի է, որ պիլմենին ռուսական և ուկրաինական ազգային ուտելիք է, սակայն ասում են, որ այն առաջացել է չինաստանում: Ռուսաստանում պիլմենին առաջին անգամ փորձել են Ուռալի և սիբիրի բնակիչները XV դարի սկզին:
Կերակուրի անվանումը՝ «пельнянь» («пель» — ականջ, «нянь» — խմոր) սիբիրի բնակիչները փոխեցին պիլմենի, որն էլ մինչ օրս պահպանվել է: Պիլմենիներն ունեցել են իրենց հաուկ նշանակությունը: Այս կերակրատեսակը պատրաստել են 3 տեսակի մսից՝ խոզի, հորթի և գառի: Այն համարվել է բարօրության նշան, պատրաստել են և հյուրասիրել են, որպեսզի ընտանիքում լինի առատություն և զարթոնք:

Լազանյա
Լազանիայի պատմությունը սկիզբ է առնում դեռ հնուց: Հին հույները, իսկ հետո նաև հռոմեացիները թխում էին շատ բարակ բլիթներ, որոնք բաժանում էին լայն կտորների: Միջին դարերում դրանք եփում էին աղով և միացնում էին իրար պանրի հաստ շերտով: Ավելի ուշ որպես միջուկ սկսեցին օգտագործել նաև անուշաբույր համեմունքների խառնուրդ:  Ներկայումս լազանիան ունի պատրաստման մի քանի տարբերակ, որպես միջուկ օգտագործում են նաև եփած բանջարեղեն, շետերի միջուկները լինում են տարբեր, սակայն պանրի հաստ շերտը անփոփոխ է մնացել: Անգլիացիները համամիտ չեն, որ լազանիան համարվում է իտալական կերակուր. նրանք պնդում են, որ լազանիան անգլիական ուտելիք է և առաջին անգամ պատրաստվել է Ռիչարդ երկրորդի ժամանակ:

Արյունոտ Մերի
Այս կոկտեյլը պարաստվում է տոմատով և արաղով: Շատերը գիտեն, որ այս խմիչքի հայրենիքը ռուսաստանն է, սակայն սխալվում են: Հեղինակը ֆրանսիացի բարմեն է, ով աշխատում էր Նյու Յորքում: Համարվում է, որ կոկտեյլը անվանել են Անգլիաի թագուհու՝ Մարի I–ի  պատվին, հենց անգլիացիները նրան անվանում էին արյունոտ Մերի, ցուցարարների կամ բողոքողների դեմ պայքարի համար:

Կետչուպ
Կետչուպը համարվում է աշխարհի ամեահայտնի սոուսներից մեկը: Լոլիկից պատրաստված այս սուսը կարելի է համադրել բազմաթիվ ուտելիքների հետ: Սկզբնական շրջանում կետչուպը ամենևին էլ չէր պատրաստվում լոլիկից: Կետչուպ անունը առաջացել է ճապոներենից և եթե բառացի թարգմանենք ապա «Կե» նշանակում է ձուկ, իսկ «տչուպ»՝ սոուս: Սկզբում կետչուպը պատրաստվում էր անձրուկից (анчоус): XVII դարում չինաստան ժամանած բրիտանացիներին այնքան էր դուր եկել սոուսը, որ նրանք բաղադրատոմսը տարածեցին իրենց երկրում: Ժամանակի ընթացքում բաղադրատոմսից դուրս մղվեց ձուկը և փոխարինվեց լոլիկով: Չնայած նրան, որ բաղադրությունը փոխվեց, անունը այդպես էլ մնաց անփոփոխ:

Աղցան «Կեսար»
Շատերին է արդեն քաջ ծանոթ այս աղցանը, սակայն քչերը գիտեն անվանման իրական պատմությունը: Հիմնականում մտածում են, որ աղցանի անվանումը կապ ունի Հուլիոս Կեսարի անվան հետ, սակայն ամենևին էլ այդպես չէ: Աղցանի բաղադրատոմսը պատկանում է 2 եղբայրների՝ Ալեքս և Ցեզարյու Կառդինիներին, ովքեր աշխատում էին ԱՄՆ ում: Ի սկզբանե աղցանը կոչվում էր «Авиаторский» (Ալեքսը օդաչու էր), Սակայն հետագայում Ցեզարյու Կառդինին փոփոխեց աղցանի բաղադրությունը և անվանեց  Цезарь, որը հայերենում հնչում է Կեսար:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին