fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Վարդավառ և ծիսական կերակուրներ

H. A.

20.07.2017

Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում (Այս տարի՝ Հուլիսի 23-ին)։
Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։

Նախկինում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Նախկինում միմյանց վրա ջուր լցնելը համարվել է պաշտպանություն տարբեր հիվանդություններից և վախերից:

Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ, այստեղ կատարվել են նաև զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։  Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Վարդավառի խորհուրդը եղել է նաև ջրի պաշտամունքը, երբ մարդիկ աղերսել են իրենց այգիների պտղաբերություն։

Վարդավառի ժամանակ աղավնիներ էին թռցնում և պատրաստում տոնածառ՝ զարդարելով  գունավոր ժապավեններով, վարդերով, վարունգով և խորոված խնձորով: Պետք չէ զարմանալ խորոված խնձորը տոնի ծիսական ուտեստներից մեկն է եղել: Հայերը գիշերը պարտադիր խարույկ են վառել և խնձոր են խորովել՝ համեմելով այն դարչինով և այլ համեմունքներով:

Հայաստանի յուրաքանչյուր շրջանում էլ տոնի նշել են յուրովի՝ եղել են փոքր տարբերություններ, սակայն կարելի է ասել, որ Տավուշում հատկապես մեծ շուքով են նշել Վարդավառը: Այդ օրերին տեղի շնորհաշատ կանայք պատրաստել են նաև տոնական, ծիսական ուտեստներ, թխելով կրկենի, բաղարջ, կաթնահունց, նազուկ, եփել կոլոլակ, հոնասպաս, կորկոտ, ջամբ, դդմաքաշովի և այլ ավանդական կերակրատեսակներ: Նշված ուսեստներով տավուշցիները հյուրասիրել են հարևաներին և հյուրերին՝ ներկայացնելով Տավուշի ավանդույթները: Սակայն եղել են ուտեստներ, որ հայնի են եղել գրեթե բոլոր շրջաններում  Հայոց ծիսական ուտեստները նախ և առաջ ունեցել են բուժիչ և կանխարգելիչ հատկություններ տարբեր հիվանդությունների համար:

Մատաղ

Գառան կամ աքլորի միսը եփել, վրան խոշոր աղ ավելացնել ըստ ճաշակի:

Խորոված խնձոր

Խնձորի պոչերը հեռացնել և անցք բացել, մեջը լցնել մեխակ, մանրեցված ընկույզ և շաքարավազ: Փոքր կաթսայի մեջ երկու ճաշի գդալ շաքարավազի վրա ավելացնել կես բաժակ ջուր և լցոնված խնձորները դնել մեջը: Կաթսայի կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա, 15 րոպե: Այնուհետ սառեցնել, խնձորի վրա շաքարավազ ցանել և մատուցել որպես աղանդեր:

Ագդակ

Հունցել խմորը, թողնել հանգչի 25-30 րոպե: Ապա խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ կտորների և տապակել տաք յուղի մեջ: Վրան մեղր լցնել և մատուցել տաք վիճակում:

Գառան մսով բանջարեղեն

Շերտել բանջարեղենը, կտրատել միսը: Կաթսայի տակ շարել միսը, վրան լցնել լոլիկը, կարտոֆիլը, դարձյալ միսը, ապա` սոխը, սմբուկը, պղպեղը… այդպես, մինչև կաթսայի բերանը: Վերջում ավելացնել կես բաժակ ջուր, կաթսայի բերանը ամուր փակել և կախել մարմանդ թոնիրի մեջ:

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին