fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հայկական Հարսանեկան Ավանդույթներ (Մաս2)

H. A.

01.02.2017

Նախկինում ներկայացրել ենք արդեն հայկական հարսանիքների ավանդույթներից որոնց մի մասն մինչ օրս պահպանվել են:
Կներկայացնենք այդ ավանդույթների շարունակությունը, որոնք հիմնականում կապ ունեն հարսի տան ավանդույթների հետ:

  1. Հարսնացուի ընտրությունից հետո, տղայի ծնողները, տոհմի ավագներից կազմված, պատվիրակություն էին ուղարկում աղջկա տուն՝ նրա ձեռքը խնդրելու. այդ արարողությունը կոչվում էր խնամախոսություն:
  2. Աղջկա ծնողներից համաձայնություն ստանալուց հետո տեղի էր ունենում նշանադրությունը (խոսքկապ), որի նպատակը զույգի հարաբերությունները պաշտոնական դարձնելն  էր ու հնարավոր բամբասանքներից խուսափելը:
  3. Նշանադրության արարողության ժամանակ ապագա հարսն ընդունում է տղայի ընտանիքի նվիրած ոսկե զարդն` ի նշան համաձայնության:
    Ըստ հին հայկական ավանդույթի, զույգը չպետք է երկար նշանված մնար. որպես կանոն հարսանիքը կազմակերպվում էր նշանադրությունից մոտ երկու շաբաթ անց:
  4. Խնամիներն իրար հետ նախապես պայմանավորվում էին հարսանիքի օրը, այս արարողությունը կոչվում էր  «Հղե կտրել»:
  5. Հարսանիքի հետ կապված ցանկացած մանրուք ուշադրության կենտրոնում էր գտնվում, պետք էր, որ ամենինչ լինի կարգին և հանկարծ չվնասվի, քանի որ մտածում էին, որ ցանկացած չնչին վրիպումը կարող էր վատ ազդել զույգի հետագա ընտանեկան կյանքի համար:Հարսի և փեսայի համար պատրաստված իրերը պետք է լինեին նոր և հատուկ իրենց համար պատրաստված: Հարսանիքին վերաբերող իրերը հիմնականում օրհնում էին: Անպայման մինչև պսակի արարողությունը օրհնվում էին հարսի և փեսայի մատանիները:Նախկինում շատ են եղել երիտասարդ աղջիկների համար խաղերը, գուշակություններն ու ավանդույթները: Չամուսնացած աղջիկներն ու տղաները մինչ զույգի հարսանիք ինչ որ կերպ մասնակցել են արարողությանը: Օրինակ, կար հատուկ «շորձևքի» օր, այդ օրը կանայք, ովքեր ձևում և կարում էին հարսի շորը, կտրում էին մի հատված և յուրաքանչյուր չամուսնացած աղջկա տալիս էին շորի հատվածն կարելու առաջադրանք:
    Հարսանիքի օրը, երբ խնամիները հավաքված էին լինում, տղայի բարեկամներից  հավաքված փոքր պատվիրակություն երգ ու պարով  գնում էր քավորին բերելու, երբ քավորը ներս էր մտնում, բոլորը սկսում էին պարել, որից հետո հենց քավորի  գլխավորությամբ ուղևորվում էին հարսին բերելու: Հարսի հետևից գնում էին ոտքով, սա կոչվում էր  Հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ): Հետագայում, երբ հարսի տուն սկսեցին գնալ մեքնաներով ձևավորովեց «աղվեսի» ավանդույթը. «Աղվեսը» այն հյուրն էր, որը հարսի տնից բոլորից արագ էր հասնում փեսայի տուն՝ ավետելով, որ հյուրերը հարսի հետ շարժվում են փեսայի տան ուղղությամբ: Նա ավետելու համար պարգևատրում էր՝ հիմնականում հավ էր գողանում: Հետագայում հավն ուղղակի նվիրում  էին նրան` լուրը հասցնելու համար:

Հարսի տանը եղել են և մինչ օրս էլ հիմնականում պահպանվել են խաղ-կատակները, օրինակ` հարսի կոշիկ «գողանալը»: Քանի որ հարսի շորը, արդ ու զարդը բերում էր փեսան, ամենինչ նախապես դասավորվում էր տոնական սինիների մեջ,  որոնք պարացնում էին հարսի տան շեմին: Այդ ընթացքում հարսի ճարպիկ բարեկամներից մեկը՝ հիմնականում եղբայրը, հասցնում էր սինու միջից փախցնել հարսի կոշիկը: Երբ, քավորակինը օգնոմ է հարսին հագցնել, տեսնում են, որ չկա կոշիկը, առանց որի հարսը չի կարող տանից դուրս գալ: Հարսանեկան արարողությունը չփչացնելու և չուշացնելու նպատակով հարսի կոշիկի դիմաց քավորակինը գումար է առաջարկում: Հարսին տանից դուրս հանելու պահին, հարսի եղբայրը սրով պահում է դուռը և չի թողնում, որ քրոջը տանից տանեն: Այս ժամանակ, քավորն առաջարկում է գումար ճանապարհը բացելու դիմաց:
Այս ավանդույթները մինչ օրս էլ պահպանվել են, սակայն պետք է հիշել, որ սրանք կատակներ են և պետք չէ շատ լուրջ վերաբերվել:

Հարսի տանից հարսն ու փեսան գնում են եկեղեցի, Աստծո օրհնությունը ստանալու: Այստեղ նույնպես կան ավանդույթներ:
Պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության անքակտելիության նշանն են, իսկ վառվող մոմերը՝ հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհի:
Թագերը, որ դրվում են նորապսակների գլխինի նշան են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է:
Գինի խմելը նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն: Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնանալ ցանկացող տղամարդն ու օրիորդը լինեն մկրտված և դրոշմված: Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից, խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ: Ուստի գաղտնի կատարված պսակն անվավեր է:
Եկեղեցում Աստծո օրհնությունը ստանալուց հետո ամուսնացած զույգը գնում է փսայի տուն, որտեղ նրանց քաղցրավենիքներով և լավաշով  դիմավորում է փեսայի մայրը՝ սկեսուրը:
Ժանամակի թելադրանքով որոշ ավանդույթներ մոռացվել են, որոշներն էլ` անուշադրության մատնվել: Միշտ պետք է հիշել, որ հարսանեկան ավանդույթներն ազգային մշակույթի մասն են կազմում և, թեկուզ, փոքր-ինչ ձևափոխված, բայց այնուամենայնիվ դրանք  անհրաժեշտ է պահպանել:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին