fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հարսանեկան նկարահանում խորհուրդներ նկարչից

H. A.

24.08.2017

Յուրաքանչյուր հարսանիքի ժամանակ, լինի դա փոքր՝ ընտանեկան կամ բազմաթիվ հյուրերով հարսանիք, մեծ սրահում թե ուղղակի սրճարանում, միշտ լինում են լուսանկարներ: Կարևոր է, որ այդ լուսանկարները լինեն որակյալ և պատմեն հնարավորիս շատ մանրամասներ, չէ, որ տարիներ անց Ձեր հարսանիքը հիշելու եք հենց այդ նկարները նայելով: Եթե հրավիրում եք լուսանկարիչ, ապա այս գործը մի թողեք վերջին օրերին: Նախապես գտեք լավ լուսանկարիչ, ծանոթացեք նրա նախկին գործերին և պայմանավորվեք բոլոր մանրամասները, որոնք կապ ունեն Ձեր հարսանիքի հետ:
Հարսանիքի ժամանակ գեղեցիկ նկարներ ունենալու համար ներկայացնում ենք մի քանի խորհուրդ հենց լուսանկարչից:

  1. Երբ պլանավորում եք Ձեր հարսանիքը առաջնային գործերից է նաև նկարչին ընտրելը: Շատերը, կարծում են, որ նկարիչ ընտրելը հեշտ է, սակայն հաշվի առեք, որ նկարիչը պետք է իմանա, Ձեր տոնի հետ կապված բոլոր մանրամասնությունները: Նկարիչը պետք է ունենա օրվա հստակ պլան, թե որտեղ, որ ժամին եք լինելու, իմանա նաև ինչքան ժամանակ կա տվյալ տարածքում նկարահանում իրականանելու համար:
  2. Ամուսանցող զույգի օրը խիստ զբաղված է: Սկզբում՝ հարսի տուն են այցելում, հետո եկեղեցի, որին հաջորդում է այցը փեսայի տուն: Այստեղ նորապսակներին գրկաբաց և ժպիտով դիմավորում է փեսայի մայրը, որը նույնպես պետք է նկարել: Փեսայի տանից հետո նորապսակները հիմնականում այցելում են այգի կամ հատուկ հրապարակ, որտեղ իրականացնում են իրենց հարսանեկան ֆոտոսեսիան, իսկ հետո նոր հարսանյաց սրահ: Լինում են դեպքեր, որ այս ամենի հետ (Կամ ֆոտոսեսիայի փոխարեն ամուսնացող զույգն այցելում է Զագս): Իհարկե ներկայումս լինում է այնպես, որ ամուսնացող զույգը հանդիպում է եկեղեցում՝ կրճատելով իրենց օրվա այցելությունները: Խորհուրդ ենք տալիս հիշել, որ առանց այն էլ <բարդ> օրը պետք չի ավելի բարդացնել: Աշխատեք այնպես ընտրել, որ նկարահանման այգին, եկեղեցին և հարսանյաց սրահը լինեն իրար մոտ: Այսպես դուք կխնայեք Ձեր ժամանակը, նկարիչը կունենա ավելի երկար ժամանակ լավ նկարներ անելու համար:
  3. Լուսանկարիչի հետ նախապես պայմանավորվեք ինչպիսի նկարներ եք ցանկանում ունենալ կամ ինչպիսի նկարներ չեք ցանկանում ունենալ: Պլանավորեք նաև խմբակային նկարները: Մի թողեք բոլոր խմբակային նկարները հանդիսության վերջում:
  4. Շատ գեղեցիկ են ստացվում, այն նկարները, երբ հարսն ու փեսան պատրաստվում են, այսպես կոչված <հագ ու կապի> պահը:  Մի մոռացեք այդ մասին, հատկապես, եթե ցանկանում եք ունենալ ողջ օրվա լուսանկարային պատմությունը:
  5. Ժպտացեք: Լուսանկարիչը, իհարկե հասկանում է, որ այդ օրը նորապսակները լարված են, սակայն ժպտալով բոլոր նկարներն ավելի լավ են ստացվում:
  6. Մի մոռացեք ֆոտոխցիկի մասին: Լուսանկարվելուց անընդհատ նայեք ֆոտոխցիկներին և լուսանկարչին, որպեսզի Ձեր նկարները գեղեցիկ ստացվեն, այլապես նկարներոմ Ձեր դեմքը լավ չի երևա կամ ընդհանրապես չի երևա:
  7. Եկեղեցում կամ Զագսում Ձեր շարժումներն արեք դանդաղ: Միմյանց մատին մատանի դնելը, ստորագրելը կամ համբույրը արեք դանդաղ, որպեսզի նկարիչը հասցնի նկարել: Փակ և ոչ շատ լուսավոր տարածքներում հարկավոր է ժամանակ, որպեսզի ֆոտոխցիկը ստանա ճիշտ լուսավորություն:
  8. Սրահում ծաղկեփունջ նետելու կամ տարոսիկներ բաժանելու ժամանակ նույնպես դանդաղեցրեք Ձեր շարժումները և անպայման նայեք լուսանկարչին:
  9. Խորհուրդ ենք տալիս նաև, որ Ձեր հարսանիքից մի օր առաջ ուշ չքնեք, քանի որ հաջորդ օրը կունենաք հոգնած տեսք: Այստեղ Ձեր ժպիտը շատ բան չի փոխի:
  10. Եղեք ավելի բնական և մի լարվեք:
  11. Վայելեք Ձեր օրը:Մաղթում ենք հաճելի օր և գեղեցիկ նկարներ:Հույս ունենք,  մեր խորհուրդները օգնեցին Ձեզ:
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին